Այսօր սեպտեմբերի 1-է՝ Գիտության ու դպրության օրը։ Այս առիթով Գագիկ Ծառուկյանի ընդունելությունների տան դռները բացվել են Աբովյանի շուրջ 1000 երեխայի առաջ, ովքեր այսօր առաջին անգամ ոտք կդնեն դպրոց՝ գիտության շտեմարան։ Երեխաներին մի քանի ժամ զբաղեցրին հեքիաթի հերոսները գեղեցիկ խաղեր ու համերգային ծրագիր տեղի ունեցավ, ինչպես նաև, հյուրասիրություն՝ բոլորի համար։
ArmDay.am-ի հետ զրույցում Գագիկ Ծառուկյանը հիշեց դպրոցական իր տարիները։
«Այսօրվա նման հիշում եմ, երբ ծնողներս առաջին անգամ ինձ տարան դպրոց։ Սիրելի առարկաներս քիմիան և մաթեմատիկան էին։ Ամեն բան եղել է ադաթով, ավանդույթով։ Ես, ընդհանրապես, ավանդույթով ապրող ընտանիքի մարդ եմ։ Երեխաներին ավանդույթով դաստիարակելը կարևոր է, որ լինի հայրենիքում։ Նրանք պետք է հարգեն մեծին: Ամեն մարդու գնահատականը իր բալիկն է, կինը, ընտանիքի ցանկացած անդամը՝ իր հագուկապուվ, վերաբերմունքով»,-ասաց Գ․ Ծառուկյանը։
Գագիկ Ծառուկյանն իր խոսքում նշեց, որ պետք է ավելի շատ ուշադրություն դարձվի փոքրիկներին։
«Թե մնացածը ոնց կմտածեն, չգիտեմ, բայց այս անգամ որոշեցին ժամանցի տեսքով կազմակերպել երեխաների սեպտեմբերի մեկը։ Թո՛ղ զգան, որ իրենց մասին հոգ տանող կա, թող հիշեն․ որ իրենց առաջին քայլը, եղել է Ծառուկյանի հետ, և որ տպավորությունները լավ լինեն, վառ և միշտ մնան նրանց հիշողությունների մեջ։ Ատված պահապան լինի բոլորին»,-նշեց Ծառուկյանը։
Վերջում Գագիկ Ծառուկյանը բոլոր երեխաներին մաղթեց, անհոգ կյանք, երջանկություն և որ կարողանան իրենց հաջողություններով ուրախացնել իրենց ծնողներին:
Նշենք, որ Գագիկ Ծառուկյանը չզլացավ, գրկեց ու լուսանկարվեց ներկա գրեթե բոլոր երեխաների հետ։
Միջոցառմանը ներկա են նաև Երևանի ավանգանու ԲՀԿ թեկնածուները:
Մանրամասները ՝ տեսանյութում։