Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակն անդրադարձել է Մխիթարյանի՝ Ղարաբաղի հետ հանդիպման մասնակցության հնարավորությանը


Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակն անդրադարձել է Մխիթարյանի՝ Ղարաբաղի հետ հանդիպման մասնակցության հնարավորությանը
Օգոստոս 31 20:32 2018

Օգոստոսի 31-ին հայտնի են դարձել Եվրոպա լիգայի խաղարկության խմբային փուլի վիճակահանության արդյունքները:

 

 Լոնդոնի «Արսենալը» նույն խմբում է ընդգրկվել ադրբեջանական «Ղարաբաղի» հետ: Բացի այս, նույն խմբում է նաև «Վորսկլան», որտեղ հանդես է գալիս հայ ֆուտբոլիստ Գեղամ Կադիմյանը:

 

 

 Խաղացողների մասնակցությունը հարցականի տակ է Ադրբեջանում կայանալիք հանդիպումների ժամանակ:

 

 Լոնդոնյան ակումբի երկրպագուների twitter-ի էջն էլ` «afcstuff»-ը, գրել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի լարված հարաբերությունների պատճառով Մխիթարյանը չի մասնակցի Բաքվում կայանալիք խաղին:

 

 Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Հիկմետ Գաջիևը մեկնաբանել է ստեղծված իրավիճակը.

 

 «Մենք չենք ցանկանում շրջանցել ֆուտբոլային գործընթացները: Թող ակումբները որոշեն իրենց հայտացուցակները «Ղարաբաղի» հետ հանդիպման համար:

 

Դրանից հետո կարելի է վերադառնալ այս հարցին: Եթե մեզ հետ կապվեն այդ հարցի շուրջ, ապա կքննարկենք այն»,- ասել է Գաջիևը, ում խոսքերը մեջբերում է 1news.az-ը: