Երբեք չէի լսել Գենդուզիի մասին.Մխիթարյան


Երբեք չէի լսել Գենդուզիի մասին.Մխիթարյան
Օգոստոս 26 15:38 2018

Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է թիմի 19-ամյա կիսապաշտպան Մաթեո Գենդուզիի մասին:

 

Ֆրանսիացին «զինագործների» կազմ է տեղափոխվել այս ամառ «Լորիանից» և անգլիական Պրեմիեր-լիգայի առաջին երեք տուրում էլ «Արսենալի» մեկնարկային կազմում է դուրս եկել խաղադաշտ.

 

«Անկեղծ ասած, երբեք չէի լսել Գենդուզիի մասին մինչև նրա` «Արսենալ» տեղափոխությունը:

 

 

Երբեք չէի տեսել նրա խաղը: Առաջին իսկ մարզման ընթացքում նա իսկապես տպավորեց ինձ: Մենք բոլորս ասացինք. «Այս տղան շատ լավն է, նա կարող է շատ օգտակար լինել մեր ակումբի համար»:

 

Երբ մարզիչը որոշեց նրան մեկնարկային կազմում դաշտ դուրս բերել առաջին իսկ խաղում, ես համաձայն էի նրա հետ, քանի որ Մաթեոն իսկապես արժանի էր դրան»,- Մխիթարյանի խոսքերն է փոխանցում «Sports Mole»-ը: