Հունվարին նոր տեսախաղ կթողարկվի` Հարուկի Մուրակամիի գրքերի հիման վրա

Հունվարին նոր տեսախաղ կթողարկվի` Հարուկի Մուրակամիի գրքերի հիման վրա
Հունվար 12 00:28 2017

2017-ի հունվարին կկայանա Memoranda տեսախաղի պրեմիերան, որի հեղինակը ոգեշնչվել է ճապոնացի գրող Հարուկի Մուրակամիի ստեղծագործություններով:

Ինչպես տեղեկացնում է The Verge-ը, խաղը կներկայանա point-and-click արկածային ժանրում` Day of the Tentacle կամ The Secret of Monkey Island տեսախաղերի ոճով: Նոր խաղի գլխավոր հերոսուհին կլինի եվրոպական քաղաքում բնակվող մի աղջիկ, որն ամբողջությամբ կորցրել է հիշողությունը և մոռացել է անգամ իր անունը: Խաղացողները ստիպված կլինեն բավականին շատ շփվել այլ կերպարների հետ և հանելուկներ գուշակել:

Խաղի գլխավոր ծրագրավորողը հայտնել է, որ Memoranda-ն ամբողջովին հիմնված չի լինի Մուրակամիի գրքերի վրա, սակայն կոչված է խաղացող մոտ նմանատիպ զգացողություններ առաջացնելու, ինչպես ընթերցանության ժամանակ:

Memoranda-ն անհատական համակարգիչների և Mac նոթբուքերի համար հասանելի կլինի հունվարի 25-ից: