Միհրան Հարությունյանը չի մասնակցի ըմբշամարտի աշխարհի առաջնությանը


Միհրան Հարությունյանը չի մասնակցի ըմբշամարտի աշխարհի առաջնությանը
Օգոստոս 26 00:29 2018

Ռիո-2016 Օլիմպիական խաղերի հունահռոմեական ըմբշամարտի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը չի մասնակցի Բուդապեշտում հոկտեմբերին կայանալիք աշխարհի առաջնությանը: Այդ մասին 29-ամյա մարզիկը հայտնել է սոցցանցերում:

«Օգոստոսի 9-ին հանդիպում եմ ունեցել Գագիկ Ծառուկյանի հետ: Քննարկեցինք մեր ծրագրերն օլիպիական փուլում: Ցավոք, չեմ կարող մասնակցել Բուդապեշտում կայանալիք աշխարհի առաջնությանը, քանի որ հայտացուցակն արդեն լրացված է: 2019 թվականին կձգտենք առաջին փորձից ստանալ Օլիմպիական խաղերի լիցենզիա, եթե, իհարկե, չխանգարեն մեզ: Օլիմպիական կոմիտեի ղեկավարի կողմից աջակցություն ստացել եմ, եւ դա առաջին կարեւոր քայլն է մրցագորգ վերադառնալու հարցում»,- գրել է Միհրան Հարությունյանը:

Հիշեցնենք, որ այս շրջանում Միհրանը պատրաստվում է խառը մենամարտերում (MMA) իր երկրորդ մենամարտին, որը կայանալու է հոկտեմբերին: 

Հիշեցնենք, որ Հարությունյանն ըմբշամարտի մրցագորգից բացակայում է Օլիմպիական խաղերից հետո: Ռիո-2016-ում նա հանդես էր եկել ուսի վնասվածքով, իսկ եզրափակիչում խայտառակ կողմնակալ մրցավարության պատճառով պարտվել է սերբ Դավոր Շտեֆանեկին։ Դրանից հետո հայ ըմբիշը մի քանի վիրահատության է ենթարկվել Գերմանիայում, Լեհաստանում եւ Մոսկվայում:



loading...