Սամվել Մնացյանի քաղցկեղային հիվանդության պատճառը խաղի ժամանակ ստացած հարվածն է


Սամվել Մնացյանի քաղցկեղային հիվանդության պատճառը խաղի ժամանակ ստացած հարվածն է
Օգոստոս 22 01:05 2018

Ռուսական «Սիբիրի» հոկեյիստ Սամվել Մնացյանի մոտ ախտորոշված քաղցկեղային հիվանդության պատճառը եղել է մի քանի ամիս առաջ հանդիպման ժամանակ մեջքին ստացած հարվածը: Այդ մասին հայտնել է հոկեյիստի գործակալ Շումի Բաբաեւը VK-ում:

«Մենք մի քանի շաբաթ սպասում էինք վերջնական ախտորոշման: Մեջքին ստացած հարվածի պատճառով 6-րդ ողի վրա առաջացել է ուռուցք, որը վերաճել է չարորակ գոյացության: Այն տարածվել է լյարդի եւ միզուղիների վրա: Անցած շաբաթ Սամվելը Ֆրայբուրգում սկսել է ստանալ համապատասխան բուժում՝ քիմիա եւ ճառագայթային թերապիա: Երեք ամսվա ծախսը 130 հազար եվրո է: Մենք շնորհակալ ենք մեզ օգնություն տրամադրողներին:

Հոկտեմբերին սպասվում է վիրահատություն: Սամվելի վիճակը կայուն է, բժիշկները զարմանում են, որ մեր տղայի տրամադրությունը բարձր է, նա մշտապես զբաղվում է սպորտով եւ հավատում է, որ կվերադառնա մեծ հոկեյ»,- ասել է գործակալը:

28-ամյա հոկեյիստն այս ամռանն է «Ադմիրալից» տեղափոխվել «Սիբիր»:



loading...