Երբ երեխան չափից դուրս ցրված է կամ անհանգիստ


Երբ երեխան չափից դուրս ցրված է կամ անհանգիստ
Օգոստոս 22 00:53 2018

Երեխայի անհանգիստ պահվածքը միշտ չէ, որ խոսում է հիպերակտիվության մասին, սակայն եթե ձեր փոքրիկը հաճախ է ագրեսիվ կամ ցրված վարք դրսևորում, hնարավոր է՝ նրա մոտ ուշադրության պակասի և հիպերակտիվության համախտանիշ է:

Որոշ մասնագետներ սա առանձնացնում են ուշադրության դեֆիցիտի համախտանիշից, մյուսները՝ ներկայացնում որպես հիպերակտիվության կամ հիպերկինետիկ խանգարում: Բոլորի հիմքում, սակայն, մեկ բան է. երեխան խիստ իմպուլսիվ է, անհանգիստ ու ցրված: Սա հոգեբանական խնդիր է, որի պատճառը, ըստ մասնագետների, ուղեղի գործառույթների խանգարումներն են` պայմանավորված հավանաբար ժառանգական գործոնով: Հղիության ընթացքում, ծննդաբերության ժամանակ ի հայտ եկած բարդությունները, շրջակա միջավայրը, երեխայի ընտանիքի անդամների, ընկերների, ուսուցիչների վերաբերմունքը  ևս պակաս կարևոր չեն:

Խանգարման թիրախում մոտ երեք անգամով ավելի շատ տղաներն են:

Ուշադրության պակասի ու հիպերակտիվության համախտանիշը սկսում է դրսևորվել  արդեն դպրոցական տարիքից: Հետևեք Ձեր երեխաների վարքին, համեմատեք այն իր հասակակիցների վարքի հետ: Դժվարությամբ կենտրոնանալը, նորությունների հանդեպ անուշադրությունը, սկսածն ավարտին չհասցնելը, հեշտ շեղվելը, անպատասխանատվությունը, երազկոտությունը կամ հակառակը՝  իմպուլսիվ, անկանխատեսելի, անհամբեր պահվածքը, տեղում հանգիստ չնստելը, ամեն ինչին դեմ արտահայտվելը, այլոց հետ շփման դժվարությունները վկայում են հնարավոր խանգարման մասին: Այս համախտանիշով երեխաները կարող են լինել դեպրեսիվ, ունենալ բազմաթիվ վախեր, ցածր առաջադիմություն:

Մանրամասները՝ doctors.am-ում:



loading...