«Լճափ» բենզալցակայանի մոտ բախվել են դատախազության համարանիշներով Mercedes-ն ու Infiniti-ն. կա վիրավոր.


«Լճափ» բենզալցակայանի մոտ բախվել են դատախազության համարանիշներով Mercedes-ն ու Infiniti-ն. կա վիրավոր.
Օգոստոս 22 00:01 2018

Այսօր՝ օգոստոսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։30-ի սահմաններում Բագրատունյաց փողոցում՝ «Լճափ» բենզալցակայանի հարևանությամբ, բախվել են Արգիշտի Պետրոսյանի վարած Infiniti մակնիշի 17 LZ 007 համարանիշի և Mercedes մակնիշի 288 GG 01 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի տեսուչներ Էդգար Թադևոսյանն ու Հակոբ Խաչատրյանը։