Մերկելն Ալիևի հետ կքննարկի Ղարաբաղ այցելելու պատճառով «սև ցուցակում» հայտնված պատգամավորի հարցը


Մերկելն Ալիևի հետ կքննարկի Ղարաբաղ այցելելու պատճառով «սև ցուցակում» հայտնված պատգամավորի հարցը
Օգոստոս 21 23:47 2018

Գերմանիան ցավում է, որ Բունդեսթագի պատգամավոր Ալբերտ Վայլերին արգելել են մուտք գործել Ադրբեջան: Այս մասին հայտնել է Գերմանիայի կառավարության մամուլի քարտուղար Շտեֆֆեն Զայբերտը` նշելով, որ Անգելա Մերկելն այդ հարցը կբարձրացնի Ալիևի հետ հանդիպմանը, հայտնում է Urdupoint-ը:

Նշենք, որ Վայլերը պետք է ուղեկցեր Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին օգոստոսի 23-25-ը կովկասյան երկրներ կատարելիք իր այցի ժամանակ։

Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել էին, որ Մերկելի «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» (ՔԴՄ) կուսակցության անդամ և Հարավային Կովկասի երկրների հետ փոխհարաբերությունների հարցերով գերմանական խորհրդարանական խմբի փոխնախագահ Վայլերին արգելվել է Ադրբեջան մուտք գործել 2014 և 2016 թվականներին Լեռնային Ղարաբաղ կատարած այցի պատճառով:

«Ցավում ենք ադրբեջանական իշխանությունների ընդունած դիրքորոշման համար. դա չի նպաստում Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ երկխոսությանը: Կանցլերը պատրաստ է քննարկել այդ հարցը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ», - ասել է Զայբերտը։

Մանրամասները՝ այստեղ:



loading...