Եղանակ.առաջիկայում սպասվում է առանց տեղումների եղանակ


Եղանակ.առաջիկայում  սպասվում է առանց տեղումների եղանակ
Օգոստոս 21 22:29 2018

Հանրապետության տարածքում`

Օգոստոսի 21-22-ը՝ երեկոյան ժամերին, հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Օգոստոսի 23-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, հյուսիսային շրջաններում ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 21-25-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով:

Երևան քաղաքում`

Օգոստոսի 21-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: