Լեհաստանում երիտասարդ դայակը փակել է 2 տարեկան երեխային լվացքի մեքենայի մեջ և նկարահանել իր արածը (տեսանյութ)


Լեհաստանում երիտասարդ դայակը փակել է 2 տարեկան երեխային լվացքի մեքենայի մեջ և նկարահանել իր արածը (տեսանյութ)
Օգոստոս 21 18:03 2018

Լեհաստանում երիտասարդը, որին վստահել են երկու տարեկան երեխայի խնամքը, դրել է նրան լվացքի մեքենայի մեջ և նկարահանել իր արածը: Միջադեպին անդրադարձել է Metro-ն՝ հրապարակելով համապատասխան տեսանյութը:

Տեսանյութում երևում է՝ ինչպես է տղան լացում և ներսից թակում լվացքի մեքենայի դուռը, իսկ դայակն այդ ընթացքում ծիծաղում է:

Իրավապահ մարմինների աշխատակիցները պարզել են, որ ծնողները թողել են երեխային հոր 18-ամյա ընկերոջ՝ Ադամի հետ, և աշխատանքի գնացել:

Երեխայի մոր խոսքով՝ ինքը թողել է հեռախոսը տանն ու չի իմացել տեղի ունեցածի մասին: