ՃՏՊ Թբիլիսի քաղաքում. տուժած 9 ՀՀ քաղաքացիներից մեկը մահացել է


ՃՏՊ Թբիլիսի քաղաքում. տուժած 9 ՀՀ քաղաքացիներից մեկը մահացել է
Օգոստոս 21 21:49 2018

Օգոստոսի 21-ին, ժամը 20:30-ի սահմաններում «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Անժելա Շալվարյանը (ծնված 1970 թ.) տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն՝ բուժումը շարունակելու նպատակով:

***

Օգոստոսի 21-ին, ժամը 12:00-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել Արփինե Մամյանի (ծնված 1986 թ.) և Գարեգին Վարդանյանի առողջական վիճակների մասին: Մասնավորապես՝ Արփինե Մամյանի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության, իսկ Գարեգին Վարդանյանինը՝ ծայրահեղ ծանր:

***

Օգոստոսի 20-ին, ժամը 22:40-ին «911» ծառայությունը կրկին կապ է հաստատել Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության աշխատակցի հետ. տուժածների վերաբերյալ նոր տեղեկատվություն չկա:

***

Օգոստոսի 20-ին, ժամը 14:44-ին Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունից  «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Լիլիթ Շալվարյանը հիվանդանոցից դուրս է գրվել:

***

Օգոստոսի 20-ին, ժամը 11:46-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Մարիա Պանյանը (ծնված 1989 թ.) մահացել է: