Հայ կառուցողական կուսակցությունը պահանջում է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հրաժարականը


Հայ կառուցողական կուսակցությունը պահանջում է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հրաժարականը
Օգոստոս 21 21:10 2018

Հայ կառուցողական կուսակցության ղեկավար Անդրիաս Ղուկասյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի դիմաց իրականացրած բողոքի գործողությամբ պահանջել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հրաժարականը:

Այս մասին Ղուկասյանը տեսանյութով հայտնել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում կուսակցության պաշտոնական էջում: «Գտնում ենք, որ Մուկուչյանը պետք է հեռանա: Նա չի կարող մեր երկրում ընտրություններ և հանրաքվեներ ղեկավարել»,-ասել է Անդրիաս Ղուկասյանը: Անդրիաս Ղուկասյանը և կուսակցության համակիրները բողոքի գործողություն են իրականացրել ԿԸՀ շենքի դիմաց:



loading...