Ֆուտզալի կանանց Հայաստանի հավաքականը հաղթել է Մոլդովային


Ֆուտզալի կանանց Հայաստանի հավաքականը հաղթել է Մոլդովային
Օգոստոս 21 20:57 2018

Օգոստոսի 21-ին Մոլդովայում մեկնարկել է ֆուտզալի կանանց Եվրոպայի առաջնության նախնական փուլը:


Ֆուտզալի կանանց Հայաստանի հավաքականն առաջին խաղում հանդիպել է Մոլդովայի ընտրանուն և հաղթել 1:0 հաշվով: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:

Հավաքականի կազմում աչքի է ընկել Անի Կարապետյանը: Կանանց հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի օգոստոսի 22-ին Բելառուսի հավաքականի հետ:


Հիշեցնենք, որ հաջորդ փուլի ուղեգիրը կնվաճի միայն խմբի հաղթողը:



loading...