Հրաչյա Քեշիշյանը ՝«Արմնյուզի» վաճառքի մասին


Հրաչյա Քեշիշյանը ՝«Արմնյուզի» վաճառքի մասին
Օգոստոս 21 19:39 2018

«Արմնյուզ» հեռուստաընկերության տնօրեն Հրաչյա Քեշիշյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հերքելով հեռուստաընկերության վաճառքի մասին տարածված լուրերը:

Գրառումն ամբողջությամբ ներկայանցում ենք ստորև

«Լրագրող գործընկերներիցս բազմաթիվ զանգեր եմ ստացել «Արմնյուզ»-ի վաճառքի շուրջ` մամուլի ու սոցցանցի հրապարակումների վերաբերյալ

Սիրելի՛ գործընկերներ, պաշտոնապես հայտնում եմ, որ հեռուստաընկերության վաճառքի մասին տեղեկությունները կեղծ են: Այժմ մեր թիմը նախապատրաստվում է նոր եթերաշրջանի մեկնարկին. Մեկնարկի օրը` սեպտեմբերի 2:
 
Հետաքրքիր նախագծեր են լինելու, կհանդիպենք եթերում»: