Գազի արտահոսքից հրդեհ է բռնկվել


Գազի արտահոսքից հրդեհ է  բռնկվել
Օգոստոս 21 19:26 2018

Օգոստոսի 21-ին, ժամը 14։32-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կիևյան փողոցի թիվ 7 շենքի բնակարաններից մեկի բաց պատշգամբում գազի բալոնից առկա է արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։44-ին, մարվել` 14։54-ին:

Այրվել է գազի բալոնից (3 կգ) արտահոսած գազը։

Հրդեհի հետևանքով տուժածներ չկան: