Սուրբ Կարապետ վանքի հարևանությամբ գտնվող ավազահանքում փլուզում է տեղի ունեցել. կա զոհ


Սուրբ Կարապետ վանքի հարևանությամբ գտնվող ավազահանքում փլուզում է տեղի ունեցել. կա զոհ
Օգոստոս 21 19:00 2018

Shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ օգոստոսի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ Լանջառ գյուղի վարչական տարածքում գտնվող Սուրբ Կարապետ վանքի հարևանությամբ գտնվող «Ժնջռլու» կոչվող չգործող ավազահանքում փլուզում է տեղի ունեցել, որի տակ քաղաքացի է մնացել։