Արցախի ոստիկանապետը հանձնարարական է տվել


Արցախի ոստիկանապետը հանձնարարական է տվել
Օգոստոս 21 18:13 2018

Սույն թվականի օգոստոսի 20-ին ԱՀ ոստիկանության պետ٫ ոստիկանության գնդապետ Իգոր Գրիգորյանը ճանաչողական այցելություն կատարեց ոստիկանության Մարտունու շրջանային բաժին։

Հանդիպելով ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի անձնակազմի հետ٫ ոստիկանության պետը առանձին-առանձին լսեց ստորաբաժանումների պատասխանատուներին հուզող հարցերը և մանրակրկիտ քննարկման ենթարկելով դրանք٫ տեղում ներկայացրեց լուծման խնդիրները։ Արծարծվեցին գործառույթային պարտականությունների ամբողջական կատարման և ծառայողների մասնագիտական ունակությունների բարձրացման ուղիները։ Ոստիկանության գնդապետ Իգոր Գրիգորյանը հանձնարարեց սրտացավություն ցուցաբերելով քաղաքացու խնդրին՝ արժանանալ նրա լիարժեք վստահությանը։

-Գործառույթների մեջ պրոֆեսիոնալ իսկ պարտականությունները կատարելուց անաչառ, ահա այն կերպարը٫ որին պետք է ձգտի յուրաքանչյուրը՝ դարձնելով այն գերնպատակ٫ – նշեց ոստիկանության պետը։

Անձնակազմի հետ հանդիպումից հետո ոստիկանության պետը ծանոթացավ նաև ծառայողների աշխատանքային պայմաններին և շրջանի բարերարների միջոցներով Մարտունու շրջբաժնում վերջերս իրականացված շինարարական աշխատանքներին