Ավտովթար Էջմիածին-Արմավիր ճանապարհին. կա վիրավոր


Ավտովթար Էջմիածին-Արմավիր ճանապարհին. կա վիրավոր
Օգոստոս 21 17:22 2018

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ օգոստոսի 21-ին, ժամը 13:24-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արշալույս-Գեղակերտ գյուղերի ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-5 ավտոճանապարհի Էջմիածին-Արմավիր հատվածի 5-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-2106» (վարորդը՝ 37-ամյա Ա. Մ.) եւ «BYD» մակնիշերի (վարորդը` 37-ամյա Ա. Բ.) ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր Ռ. Մ.-ը (1992թ.) հոսպիտալացվել է Վաղարշապատի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները: