Տանն օձ է հայտնաբերվել


Տանն օձ է հայտնաբերվել
Օգոստոս 21 16:43 2018

Օգոստոսի 21-ին՝ ժամը 09:58-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Օշական գյուղի 18-րդ փակուղու տներից մեկում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բռնել են շահմար տեսակի օձին և տեղափոխել անվտանգ տարածք: