«Քննադատեք ինձ ինչքան կարող եք, բայց ես թույլ չեմ տալու նման անպտասխանատու հայտարարություններ լինեն»․ Սփյուռքի նախարար


«Քննադատեք ինձ ինչքան կարող եք, բայց ես թույլ չեմ տալու նման անպտասխանատու հայտարարություններ լինեն»․ Սփյուռքի նախարար
Օգոստոս 21 15:52 2018

 

Այսօր տեղի ունեցավ Սփյուռքի նախարար` Մխիթար Հայրապետյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում նախարարը ամփոփեց նախարարության գործունեության 100 օրը, մասնավորապես Կիպրոս և ԱՄՆ կատարած պաշտոնական այցերը։ Կիպրոս կատարած այցի նպատակը եռակողմ հուշագրի ստորագրումն էր Հայաստանի, Կիպրոսի և Հունաստանի միջև, ինչպես նաև փորձի փոխանակումն էր, քանի որ ինպես նախարարը նշեց, թե՛ Հունաստանը, թե՛ Կիպրոսը ունեն սփյուռք։
 
Կատարած այցի ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել քառակողմ ձևաչափի հետ կապված, քանի որ Եգիպտոսը, Հունաստանը, և Կիպրոսը արդեն ունեն ստորագրված հուշագիր, Հայաստանը ևս կներգրավվի։ Նախարարը պաշտոնական հրավեր է ստացել Եգիպտոսի Սփյուռքի նախարարից, և պաշտոնական այցը Եգիպտոս տեղի կունենա սեպտեմբերի վերջին։
 
Մխիթար Հայրապետյանը նշեց նաև, որ Սփյուռքի նախարարությունը պատրաստվում է առաջարկներ ներկայացնել ԱԳՆ և վարչապետին՝ մեծ համայնքներ ունեցող դիվանագիտական հաստատություններում ապահովել Սփյուռքի նախարարության ներկայացուցիչներ, որոնք համայնքի հետ ամենժամյա կապի մեջ կլինեն։
 
Սփյուռքի նախարար՝ Մխիթար Հայրապետյանն անդրադարձավ նաև մամուլի աշխատանքներին, մասնավորապես՝ Հրապարակ թերթի հոդվածին, որտեղ նշվել էր, թե Մխիթար Հայրապետյանի այցը ԱՄՆ հովանավորվել էր Դաշնակցության կողմից։
 
«Ես ուզում եմ հիմա հարց տալ, կարող է՞ հրապարակ թերթը ներկայացնել մի փաստ, որ իմ կացության, սննդի ինքնաթիռի ավիատոմսերի վճարը բացի պետությունից այլ կազմակերպություն է արել, մասնավորապես ՝ Դաշնակցությունը։Եթե դուք չապացուցեցիք սա, ես կտամ իմ գնահատականը, և ինչպե՞ս եք մեկնաբանում այն հանգամանքը, որ ես հավասարապես հանդիպել եմ բոլոր կողմերի հետ, ինչպես Ռամկավարները, ինպես Հնչակյանները գոհ են մնացել, ոչ մի խնդիր չեն ունեցել։ Ես ուզում եմ ասել, որ այդ հոդվածից հետո պառակտում կար, և ոչ թե ես էի այդ պառակտումը առաջացրել, այլ պարոն Սիմոնյանը, և ես, երբ հասա ԱՄՆ այդ նեգատիվ էներգիա էր հավաքվել»։
 
Նախարարի հարցին ի պատասխան թերթի ներկայացուցիչը ասաց, որ հոդվածը նամակի հիման վրա է գրվել։
 
«Մի հայտնի թերթ, որի անունը կապվում է հանրապետականի պատգամավորի հետ, եթե չեմ սխալվում «Իրավունք» թերթի լրագրողը, ամեն կերպ փորձում էր սադրել, որպեսզի Վրաստանի փոխնախարարը հակավրացական հայտարարություն անի։ Քննադատեք ինձ ինչքան կարող եք, բայց ես թույլ չեմ տալու նման անպտասխանատու հայտարարություններ լինեն»․-ասուլիսի ավարտին ասաց նախարարը։