«Ամուլսարի» խնդրով մանրամասներ․ Քաղաքացիները կարող են ներգրավվել աշխատանքներին


«Ամուլսարի» խնդրով մանրամասներ․ Քաղաքացիները կարող են ներգրավվել աշխատանքներին
Օգոստոս 21 15:41 2018

 

Հանրության շրջանում վերջին ամիսների ընթացքում ամենաքննարկվող խնդիրներից մեկը հանդիսանում է Ամուլսարի հանքավայրի շահագործումը, որն իրականացնում է «Լիդիան Արմենիա» ընկերությունը։ «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակիցները տևական ժամանակ է ակցիաներ են կազմակերպում, որոնց նպատակը հանքավայրի շահագործումն է։ Ըստ նրանց՝ աշխատակիցները չեն կարողանում հասնել աշխատանքի վայր, քանի որ ցուցարարեները արգելափակել են ճանապարհը, իսկ կառավարությունը քայլեր չի ձեռնարկում ապահովելու համար քաղաքացիների ազատ տեղաշարժը։ Ցուցարարների հետ պայմանավորվածություն էր ձեռք բերվել ընկերության 6 աշխատակցի և ՀՀ փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանի հետ, օգոստոսի 13-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ։

Օգոստոսի 10-ից աշխատանքային հանձնաժողով է ստեղծվել, որը ուսումնասիրում է «Լիդիան Արմենիայի» շուրջ ստեղծված իրավիճակը։ Armday.am-ը կապ հաստատեց Բնապահպանության նախարարության տեսչական մարմնի հետ, որտեղից մեզ տրամադրեցին աշխատանքային խմբի գործունեության մանրամասները՝ քայլերի հաջորդականությունն ու ժամկետները։ Բազմաթիվ քաղաքացիներ հետաքրքրված լինելով խնդրով՝ չեն կարողանում պատշաճ մակարդակով տեղեկատվություն ստանալ, սակայն վերոնշյալ փաստաթղթի 7-րդ կետը սահմանում է, որ աշխատանքային խմբի աշխատանքներին կարող են ներգրավվել ոչ միայն շահագրգիռ կողմերն ու ազդակիր համայքների ներկայացուցիչները, այլև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները։

Փաստաթուղթն ամբողջությամբ այստեղ։

Վաչիկ Գրիգորյան

 

 



loading...