Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանի կենտրոնում. բախվել են Toyota Camry-ն, Lada-ն, 2 Opel-ները. կան վիրավորներ


Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանի կենտրոնում. բախվել են Toyota Camry-ն, Lada-ն, 2 Opel-ները. կան վիրավորներ
Օգոստոս 21 15:14 2018

Այսօր՝ օգոստոսի 21-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:00-ի սահմաններում Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկում բախվել են Lada մակնիշի 35 RL 338 համարանիշի, Opel մակնիշի 34 VL 048 համարանիշի, Opel մակնիշի 35 RZ 521 համարանիշի և Toyota Camry մակնիշի 13 RR 103 համարանիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Տեղում Lada-ի և Toyota Camry-ի վարորդը ենթարկվեցին սթափության փորձաքննության և պարզվեց, որ նրանք ավտոմեքենան վարել են սթափ վիճակում: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը: