Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանատան վրա հարձակման գործով 2 ձերբակալված կա


Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանատան վրա հարձակման գործով 2 ձերբակալված կա
Օգոստոս 21 14:56 2018

Օգոստոսի 20-ին Անկարայում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան վրա տեղի ունեցած զինված հարձակման գործով 2 մարդ է ձերբակալվել:

Ըստ Անկարայի նահանգապետարանի տարածած հայտարարության՝ զինված հարձակումը կատարելու կասկածանքով ձերբակալվել են Ահմեթ Չ., և Օսման Գ. անունով քաղաքացիները, որոնց մոտ հայտնաբերվել է միջադեպի ժամանակ օգտագործված 9 մմ տրամաչափի ատրճանակը: Հայտնաբերվել է նաև այն մեքենան, որով հարձակվողները փախուստի են դիմել հարձակումն իրականացնելուց հետո:

Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ի առավոտյան 05։00 սահմաններում Անկարայի Աթաթուրքի անվան պուրակով անցնող ավտոմեքենայից կրակ էր բացվել ԱՄՆ դեսպանատան շենքի ուղղությամբ։ Վնասվել էին դեսպանատան պահակակետի պատուհանի ապակիները, զոհեր կամ վիրավորներ չեն եղել։

Աղբյուր`   ermenihaber.am