Պատահար Արգավանդ գյուղի մոտ. ավտոմեքենան շրջվել է


Պատահար Արգավանդ գյուղի մոտ. ավտոմեքենան շրջվել է
Օգոստոս 21 11:07 2018

Օգոստոսի 21-ին՝ ժամը 00:14-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արգավանդ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան շրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Արմավիրի մարզի Թաիրով գյուղի Մայրաքաղաքային փողոցի թիվ 150 շենքի մոտակայքում «BMW» մակնիշի (վարորդը՝ Ս. Ա.) ավտոմեքենան բախվել է ճամփաբաժան արգելապատնեշին, առկա է վառելիքաքսուկային նյութի արտահոսք. տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը, կատարել են ճանապարհի լվացման աշխատանքներ: