Սերժ Սարգսյանը՝ Վաչոյի ուղեկցությամբ մասնակցել է Ալեքսան Կիրակոսյանի ծննդյան 100-ամյակին . «Հրապարակ»


Սերժ Սարգսյանը՝ Վաչոյի ուղեկցությամբ մասնակցել է Ալեքսան Կիրակոսյանի ծննդյան 100-ամյակին  . «Հրապարակ»
Օգոստոս 21 08:59 2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Շաբաթ օրը սովետական շրջանի հայտնի կոմունիստական գործիչ Ալեքսան Կիրակոսյանի ծննդյան 100-ամյակն էին նշում։ Նա սովետական դարաշրջանի ամենահետաքրքիր գործիչներից էր, որի մասին բազում ուշագրավ հուշեր են պատմում նրա ժամանակակիցները։ Նա մահացել է 2007 թվականին՝ 88 տարեկան հասակում, և թաղված է Երևանի կենտրոնական գերեզմանատանը։

 

Շաբաթ օրը մերձավորները նախ այցելել են նրա գերեզմանին, ապա երեկոյան սեղանի շուրջ հիշել նրան։ Հավաքին մասնակցել է նաև Սերժ Սարգսյանը՝ իր թիկնազորի պետ Վաչոյի ուղեկցությամբ։ Նախկինում էլ, համենայնդեպս 5 տարի առաջ, նա մասնակցել է Ալեքսեյ Մատվեյիչի հիշատակի արարողությանը։ 100-ամյակի կապակցությամբ ընտանիքը նաև Կիրակոսյանի հուշերի գիրքն է վերահրատարակում, որը տպագրվել է 2002 թվականին՝ Կարինե Խոդիկյանի խմբագրմամբ»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: