Դոն Պիպոն՝ ՔԿՀ-ից բաց նամակով դիմել է էջմիածինցիներին


Դոն Պիպոն՝ ՔԿՀ-ից բաց նամակով դիմել է էջմիածինցիներին
Օգոստոս 20 23:50 2018

Արթուր Ասատրյանը, ով առավել հայտնի է Դոն Պիպո անվամբ՝ ՔԿՀ-ից բաց նամակով դիմել է էջմիածինցիներին, որում մասնավորապես ասվում է․

Հարգելի հայրենակիցներ և իմ սիրելի Էջմիածնեցիներ: Տեղեկացված եմ ձեր ծավալուն ստորագրահավաքի գործունեությանը:

Ուզում եմ երախտագիտության և շնորհակալանքի խոսք հայտնել ձեր մտահոգության համար: Բոլորիս ցանկությունը մեկն է՝ ունենալ գեղեցիկ և բարելավված Էջմիածին: Լինենք միասնական:

 

Իմ ներդրումների հետ միասին շատ ու շատ հայեր, ինչպես նաև օտար ազգերի ներկայացուցիչներ ցանկություն ունեն բարելավվելու և գեղեցկացնելու մեր քաղաքը, որպեսզի կարողանանք ճիշտ և բարձր մակարդակով ամբողջ աշխարհին ներկայացնել քրիստոնեությունը առաջինը ճանաչած Սուրբ Էջմիածինը:

Հավատալով մեր երկրի արդարադատությանը, հուսով եմ, որ շուտով կլինեմ ձեր կողքին:
Արթուր Ասատրյան