Ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանի առանձնատանն ու գրասենյակում խուզարկության մասին տեղեկություն չի տարածվել. ՀՔԾ պարզաբանումը


Ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանի առանձնատանն ու գրասենյակում խուզարկության մասին տեղեկություն չի տարածվել. ՀՔԾ պարզաբանումը
Օգոստոս 20 19:55 2018

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) պարզաբանում է տարածել, թե ինչու հաղորդագրություն չի հրապարակել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առանձնատանն ու գրասենյակում դեռեւս օգոստոսի 6-ին կատարված խուզարկության մասին:

«Չկարևորելով Ռոբերտ Քոչարյանին պատկանող առանձնատանն ու գրասենյակում 2018 թվականի օգոստոսի 6-ին կատարված խուզարկության հանգամանքը` ՀՀ հատուկ քննչական ծառայությունն այդ մասին պաշտոնական հաղորդագրություն չէր տարածել, սակայն հաշվի առնելով 2018 թվականի օգոստոսի 20-ին զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներից ստացված բազմաթիվ հարցումները` ՀՀ հատուկ քննչական ծառայությունն ընդամենը հաստատել է նշված տարածքներում Մարտի 1-ի քրեական գործի շրջանակում կատարված խուզարկության փաստը»,- ասված է ՀՔԾ մամուլի ծառայության տարածած պարզաբանման մեջ: