ՈւԵՖԱ-ի տարվա լավագույն ֆուտբոլիստի 3 հավակնորդները


ՈւԵՖԱ-ի տարվա լավագույն ֆուտբոլիստի 3 հավակնորդները
Օգոստոս 20 19:16 2018

ՈւԵՖԱ-ն հրապարակել է նախորդ մրցաշրջանի արդյունքներով Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի թեկնածուների ցանկը:

 

Լավագույն եռյակում ընդգրկվել են Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը, «Ռեալի» նախկին հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, ով տեղափոխվել է «Յուվենտուս» և «Լիվերպուլի» առաջատար Մոհամեդ Սալահը:

 

ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ հաղթողի անունը հրապարակվելու է օգոստոսի 30-ին: Նույն օրը կայանալու է Չեմպիոնների լիգայի 2018-2019թթ. խաղարկության խմբային փուլի վիճակահանությունը:



loading...