Հերհեր գյուղում տուն է այրվել


Հերհեր գյուղում   տուն է այրվել
Օգոստոս 20 18:13 2018

Օգոստոսի 20-ին, ժամը 14:01-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Հերհեր գյուղում՝ ակումբի մոտակայքում, այրվում է տուն:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 3-րդ փողոցի տներից մեկում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:47-ին, մարվել՝ 15:00-ին: Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 80 քմ) և ճաշասենյակի գույքն ամբողջությամբ:



loading...