Աբրահամյանն ու Սարգսյանը՝ գողանո՞ւմ են ոռոգման ջուրը․ բողոքի ակցիա


Աբրահամյանն ու Սարգսյանը՝ գողանո՞ւմ են ոռոգման ջուրը․ բողոքի ակցիա
Օգոստոս 20 17:44 2018
Արարատի մարզի մի շարք գյուղերի բնակիչներ մանավորապես՝ Հնաբերդ, Կանաչուտ, Դվին այսօր առավոտյան կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացրել։
Գյուղացիների հիմնական պահանջն այն էր, որ իրենց ոռոգման ջուր հատկացվի, քանի որ ողջ պաշարը հատկացվում ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին և ներկայիս Աժ պատգամավոր Ալիկ Սարգսյանին, վերջինս Կանաչուտ գյուղի բնակիչ է։
 
Գյուղացիների պնդմամբ բոլոր ջրերը փակել են և թույլ չեն տալիս որ իրենք էլ օգտվեն․
«Ինչի՞ համար էս ժողովուրդը մեղք ա, մեռնում են, թողեք իրանք էլ օգտվեն, մարզպետը եկավ ասեց, էսօր կտանք, վաղը կտանք, էլի չտվեցին, բա էդ մարդիկ ինչ են անելու։ Մեր հույսը էդ մի խողամասն է, խաղողները թառամել են, ծառերի տերևները՝ դեղնել։ Իրանք չեն հասկանում, որ էս ժողովուրդը, իրանց մանր երեխաների հետ գնում են հողամաս աշխատում են, այ եթե իրանց երեխաները գնան ամռան շոգին քաղհան անեն, նոր կհասկանան ժողովուրդը ոնց է տանջվում»,- լրագրողների հետ զրույցում նշեցին գյուղացիները։
 
Գյուղացիները պահանջում են ՋՕ պետին եւ տեղակալին աշխատանքից ազատել, քանի որ պնդում են՝ նրանց նպատակը իրավիճակը վատթարացնելն ու ամեն ինչ խառնելն է։ «Մեր ջուրը փակում է, տանում է Վեդի (ՋՕ պետը–խմբ.)։ Ուշքն ու միտքը ջուրը Վեդի տանելն ու իր հողերը ջրելն է՝ 80 հա ծիրանի այգի ունի։ 8 օրից ավելին ջուր չունենք»,–նշել է Այգեստան գյուղի բնակիչներից մեկը։
 
Հիշեցնենք, որ նույն համայնքների բնակիչներ օգոստոսի 16-ին։