Երևան-Գյումրի ճանապարհին ավտոմեքենան բախվել է երկաթյա արգելապատնեշին. վարորդը տեղում մահացել է, կան վիրավորներ


Երևան-Գյումրի ճանապարհին ավտոմեքենան բախվել է երկաթյա արգելապատնեշին. վարորդը տեղում մահացել է, կան վիրավորներ
Օգոստոս 20 17:06 2018

Օգոստոսի 19-ին, ժամը 18.45-ի սահմաններում, «Հյունդայի Սոնատա» մակնիշի ավտոմեքենան, Երևան-Գյումրի ճանապարհի 22.5 կմ-ին` Աշտարակ քաղաքի կամրջի վրա բախվել է երկաթյա արգելապատնեշին, վարորդը՝ 1993 թ. ծնված Արմեն Առուշանյանը տեղում մահացել է, իսկ 3 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից: 

Նախապատրաստվում են նյութեր: