Մեկ շաբաթում գրանցվել է 368 արտակարգ դեպք, այդ թվում 273 հրդեհ, 65 ավտովթար. զոհվել է 6 մարդ


Մեկ շաբաթում գրանցվել է 368 արտակարգ դեպք, այդ թվում 273 հրդեհ, 65 ավտովթար. զոհվել է 6 մարդ
Օգոստոս 20 15:28 2018

ՀՀ ԱԻՆ ՓԾ  ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում օգոստոսի 13-ից 19-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 603 դեպք, որից 368-ը՝ արտակարգ:

Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 164 կենցաղային կանչ, 273 հրդեհ, 65 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետեւանքով զոհվել է 6 եւ տուժել 86 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 13 քաղաքացի:

Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 8 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 9 քաղաքացու եւ անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 8 տրանսպորտային միջոց:

Գրանցվել է օձերի հայտնաբերման 22 դեպք:

Շաբաթվա ընթացքում արձանագրվել է նաեւ թունավորման 12 դեպք, որի հետեւանքով տուժել է 15 քաղաքացի:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել հնարավորինս զգոն եւ պահպանել անվտանգության տարրական կանոնները: