Հրդեհ է բռնկվել Երեւանի Լորիս Մելիքովի փողոցի տներից մեկում


Հրդեհ է բռնկվել Երեւանի Լորիս Մելիքովի փողոցի տներից մեկում
Օգոստոս 20 14:10 2018

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ օգոստոսի 20-ին, ժամը 08:19-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Լորիս Մելիքովի փողոցի տներից մեկի տանիքից ծուխ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:39-ին, մարվել՝ 08:50-ին:

Այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը (50 քմ), միջանցքի եւ խոհանոցի կախովի առաստաղը (5 քմ):

Հրդեհի հետեւանքով տուժածներ չկան: