Ռուսաստանում հայ երիտասարդ է սպանվել


Ռուսաստանում հայ երիտասարդ է սպանվել
Օգոստոս 20 12:43 2018

Ռուսաստանում՝ Լենինգրադյան մարզի Վսեվոլժսկի թաղամասում հայաստանցի է սպանվել: Ինչպես հայտնում է «Օպերատիվնոյե պրիկրիտիյե» գործակալությունը, դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 18-ին Ռախյա գյուղում: Վիճաբանության ժամանակ 45-ամյա տեղի բնակիչը վերցրել է որսորդական հրացանը եւ կրակել 29-ամյա հայաստանցու վրա:

Երիտասարդը մահացու վիրավորվել է եւ մահացել շտապ օգնության ավտոմեքենայով հիվանդանոց տեղափոխվելիս:

Հրաձիգը ձերբակալվել է: Հարուցվել է քրեական գործ ՌԴ Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածով: