Քաղաքացին գիշերը մնացել է վերելակում


Քաղաքացին գիշերը մնացել է վերելակում
Օգոստոս 20 11:49 2018

Օգոստոսի 20-ին` ժամը 02:15-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նելսոն Ստեփանյան փողոցի թիվ 44/4 շենքի 1-ին մուտքի վերելակը խափանվել է, քաղաքացին մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարներն Ա. Ա.-ին (ծնված 1980 թ.) դուրս են բերել վերելակից: