Քամին պոկել է Երևանի թիվ 118 ավագ դպրոցի տանիքի թիթեղյա ծածկը


Քամին պոկել է Երևանի թիվ 118 ավագ դպրոցի տանիքի թիթեղյա ծածկը
Օգոստոս 20 10:11 2018

Օգոստոսի 19-ին՝ ժամը 17:26-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արզումանյան փողոցի թիվ 8 հասցեում գտնվող թիվ 118 ավագ դպրոցի տանիքի թիթեղյա ծածկը քամուց պոկվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն ամրացրել են թիթեղները (մոտ 24 քմ):



loading...