Թուրքիայում կրակել են ԱՄՆ դեսպանատան վրա


Թուրքիայում կրակել են ԱՄՆ դեսպանատան վրա
Օգոստոս 20 09:37 2018

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում կրակել են ԱՄՆ դեսպանատան ուղղությամբ։ Ինչպես հայտնում է CNN Turk-ը, փամփուշտներից մեկը դիպել է անվտանգության անցակետի պատուհանին:

Նշվում է, որ միջադեպի հետևանքով որևէ մեկը չի տուժել:

Մինչդեռ ոստիկանությունից հայտնել են, որ միջադեպը տեղի է ունեցել առավոտյան ժամը 5-ին: Կրակողները գտնվել են սպիտակ մեքենայի մեջ, որով էլ փախուստի են դիմել դեպքի վայրից:

Այժմ ոստիկանությունը հետախուզում է հայտարարել անհայտ անձանց նկատմամբ: