ՃՏՊ Գորիս-Սիսիան ավտոճանապարհին. ուղևորները հոսպիտալացվեն են


ՃՏՊ Գորիս-Սիսիան ավտոճանապարհին. ուղևորները հոսպիտալացվեն են
Օգոստոս 20 09:14 2018

Օգոստոսի 20-ին՝ ժամը 00:44-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գորիս–Սիսիան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Սիսիան հատվածի 19-րդ կմ-ին «Mercedes C180» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Գ. Մ., ծնված 1993 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 20 մ):

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը,  ուղևորները՝ Ս. Մ.-ն (ծնված 1970 թ.) և Գ. Ի.-ն (ծնված 2009 թ.) հոսպիտալացվել են Գորիսի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: