Հորդորում ու կոչ եմ անում դպրոցի տնօրեններին, աշակերտներին աջակցել ներգաղթյալ երեխաներին. ԿԳ նախարար (տեսանյութ)


Հորդորում ու կոչ եմ անում դպրոցի տնօրեններին, աշակերտներին աջակցել ներգաղթյալ երեխաներին. ԿԳ նախարար (տեսանյութ)
Օգոստոս 19 22:43 2018

Կան արդեն շատ երեխաներ, ովքեր վերադառնում են ու ցանկանում են ուսումը շարունակել դպրոցներում: Իմ խնդրանքն ու կոչն է, որ առաջին հերթին տնօրեններն աջակցեն այդ  ներգաղթյալ երեխաներին ու նրանց ծնողներին, որ ներառումը հեշտ լինի, ու խնդիրներ չառաջանան:

Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: Ըստ նրա՝ պետք է այնպես անել, որ այդ երեխաների վերադարձը դյուրին լինի, որ հիասթափություններ նրանց համար չլինեն: 

Նա կոչ է արել անհրաժեշտության դեպքում, եթե խնդիրներ կան, զանգահարել մարզպետարանների կամ նախարարության համապատասխան վարչության ղեկավարներին: «Ես զանգեր եմ ստանում ՌԴ-ից, որ ասում են, որ երեխաս օրինակ՝ ավարտել է 6-րդ դասարանը, սակայն տնօրենն ասում է, որ վերադառնալու դեպքում չի կարող 7-րդ դասարանում շարունակել ուսումը:

Մի՛ արեք այդպիսի բաներ»,-ասել է նա: 

Նախարարը կոչ է արել նաև աշակերտներին, որ լինեն ներգաղթյալ երեխաների կողքին:

?wmode=opaque&theme=dark" frameborder="0" allowfullscreen>



loading...