Մասիս քաղաքում 62-ամյա կինը սեփական տանն ինքնահրկիզվել է


Մասիս քաղաքում 62-ամյա կինը սեփական տանն ինքնահրկիզվել է
Օգոստոս 19 14:20 2018

Օգոստոսի 19-ին՝ ժամը 11:38-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի 5-րդ փողոցի տներից մեկում քաղաքացին ինքնահրկիզվել է:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:42-ին, մարվել` 11:45-ին:

Փրկարարները հյուրասենյակում՝ բազմոցին նստած, հայտնաբերել են Թ. Մ.-ի (ծնված 1956 թ.) այրված դին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է Գագիկ Շամշյանը, մահացածը տանտիրուհին է եղել՝ 62-ամյա Թերեզա Մարտիրոսյանը: 

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածը բնակվում էր միայնակ: