Թրամփի փաստաբանը 30 ժամ հարցաքննվել է «ռուսական միջամտության» գործով


Թրամփի փաստաբանը 30 ժամ հարցաքննվել է «ռուսական միջամտության» գործով
Օգոստոս 19 13:48 2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փաստաբան Դոնալդ ՄքԳանը հարցաքննվել է 2016թ. կայացած նախագահական ընտրություններում Ռուսաստանի ենթադրյալ միջամտության գործով ընթացող հետաքննության շրջանակում։ Ինչպես հայտնում է reuters.com-ը, ՄքԳանի ընդհանուր հարցաքննությունը տևել է 30 ժամ։ Փաստաբանը հարցաքննվել է հետաքննությունը վարող հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի կողմից՝ տտալով նախկինում անհայտ տեղեկություններ։
Թրամփն իր հերթին ասել է, որ խրախուսել է փաստաբանին հարցաքննության գնալու հարցում՝ կոչ անելով ազատ համագործակցել քննիչնների հետ։ Հիշեցնենք, որ օգոստոսի սկզբին Թրամփը գլխավոր դատախազ Ջեֆ Սեշընսին կոչ էր արել փակել ամերիկյան ընտրություններին Ռուսաստանի հնարավոր միջամտությանն առնչվող գործը: Թրամփը նշել էր, որ դա ահավոր իրավիճակ է, և գլխավոր դատախազը «պետք է վհուկների որսի կեղծարար գործը փակի հենց հիմա, քանի դեռ այն չի շարունակել վարկաբեկել երկիրը ապագայում»: Հայտնի է, որ Ռոբերտ Մյուլերը հետաքննում է Թրամփի օգնականների ու Ռուսաստանի պաշտոնյաների հնարավոր կապերը: Այդ քրեական գործով տարբեր դրվագներով մեղադրանք է առաջադրվել 32 անհատի և երեք ընկերության:

 

ԱՄՆ նախագահը պնդում է, որ Ռուսաստանի հետ դավադրություն չկա, և այդ գործը բազմիցս անվանել է «վհուկների որս»: Նույն տեսակետն ունի նաև պաշտոնական Մոսկվան։