Ռուսաստանն արգելել է Ադրբեջանից ներմուծել 37,5 տոննա սալոր


Ռուսաստանն արգելել է Ադրբեջանից ներմուծել  37,5 տոննա սալոր
Օգոստոս 19 13:42 2018

ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության հարցերով «Ռոսսելխոզնադզոր» դաշնային ծառայության Դաղստանի Հանրապետության վարչության տեսուչները որոշում են կայացրել Ադրբեջանից ներմուծվող մթերքի որոշ խմբաքանակ վերադարձնելու մասին։ Այդ մասին հայտնում է minval.az-ը։


Ներմուծումը թույլ չտալու պատճառը եղել է խմբաքանակներում վնասակար օբյեկտի առկայությունը։ Այսպես, ՌԴ պետական սահմանի Դաղստանի հատվածում՝ «Յարագ-Կազմալյար» անցակետում, կարանտինային ֆիտոսանիտարական հսկողության ընթացքում թույլ չի տրվել Ռուսաստանի Դաշնության տարածք ներմուծել թարմ սալորի երկու խմբաքանակ։ Ռուսական շուկա չհայտնված արտադրանքի ընդհանուր ծավալը կազմել է մոտ 37,5 տոննա։