Իրանը հաջորդ տարվա գարնանը կներկայացնի ռուսական Ս-300-ների սեփական տարբերակը


Իրանը հաջորդ տարվա գարնանը կներկայացնի ռուսական Ս-300-ների սեփական տարբերակը
Օգոստոս 19 13:24 2018

Իրանը իրանական այս տարվա ավարտին (որն ավարտվում է 2019թ․ մարտի 20-ին) կներկայացնի նոր զենիթահրթիռային «Բավար 373» համալիրը, որը ռուսական Ս-300-ների համարժեք տարբերակն է։ Այս մասին հայտնել է Իրանի պաշտպանության նախարարի տեղակալ Մոհամադ Ահադին, փոխանցում է «ԻՌՆԱ»-ն։

«Բավար 373» զենիթահրթիռային համալիրը հանրությանը ներկայացվել էր 2016 թ․ օգոստոսի 21-ին՝ Իրանի ռազմական արդյունաբերության ցուցահանդեսին։ «Բավար 373» զենիթահրթիռային համալիրի փորձարկումն Իրանն անցկացրել է 2017թ․սեպտեմբերի 3-ին։ Այս համակարգն ամբողջությամբ պատրաստվել է Իրանում։