Պուտինը «շատ բարի» է անվանել Ավստրիայի արտգործնախարարի հարսանիքին իր մասնակցությունը


Պուտինը «շատ բարի» է անվանել Ավստրիայի արտգործնախարարի հարսանիքին իր մասնակցությունը
Օգոստոս 19 13:00 2018

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ բանակցություններից առաջ խոսել է Ավստրիայի արտաքին գործերի նախարար Կարին Քնեյսի և գործարար Վոլֆգանգ Մեյտինգերի հարսանիքին իր մասնակցության մասին՝ հաղորդում է gazeta.ru-ն: «Դա լավ ուղևորություն էր, շատ բարի էր, անձնական այց էր», – ասել է Պուտինը:

Ավելի վաղ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ավստրիայի արտգործնախարարի հարսանիքի կապակցությամբ հանդիսավոր միջոցառման ժամանակ Պուտինը գերմաներենով է բաժակաճառ ասել: