ԱՄՆ իշխանությունները ցանկանում են Facebook-ից որոշ օգտատերերի Messenger հավելված մուտք գործելու իրավունք ստանալ


ԱՄՆ իշխանությունները ցանկանում են Facebook-ից որոշ օգտատերերի Messenger հավելված մուտք գործելու իրավունք ստանալ
Օգոստոս 18 23:59 2018

Միացյալ Նահանգների իշխանությունները փորձում են Facebook-ից իրավունք ստանալ՝ մուտք գործել այն անձանց Messenger հավելված, որոնց կասկածում են հանցագործություն կատարելու մեջ:

Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով երեք անանուն աղբյուրների: Ըստ գործակալության հաղորդագրության, այժմ դատաքննություն է ընթանում, որի շրջանակներում ԱՄՆ արդարադատության նախարարությունը մեղադրում է Facebook-ին՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի և համապատասխան կոդերն իշխանություններին չտրամադրելու համար:

 



loading...