Մխիթարյանը գրավել է «Չելսիի» դարպասը (տեսանյութ)


Մխիթարյանը գրավել է «Չելսիի» դարպասը (տեսանյութ)
Օգոստոս 18 21:26 2018

Անգլիայի առաջնության երկրորդ տուրի «Չելսի» - «Արսենալ» խաղում Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձել է գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ:

«Չելսին» իսպանացիներ Պեդրո Ռոդրիգեսի եւ Ալվարո Մորատայի գոլերի շնորհիվ արդեն 20-րդ րոպեին հաղթում էր 2:0 հաշվով: 37-րդ րոպեին Մխիթարյանը կրճատել է հաշվի տարբերությունը, իսկ 41-րդ րոպեին գոլային փոխանցում է կատարել Ալեքս Իվոբիին:

Առաջին խաղակեսից հետո հաշիվը հավասար է՝ 2:2: Ընդմիջում է:

«Արսենալի» ֆուտբոլիստ Ալեքս Իվոբին խփել է իր թիմի պատասխան գնդակը: