Հետախուզվողը հայտնաբերվեց Վանանդ գյուղում


Հետախուզվողը հայտնաբերվեց Վանանդ գյուղում
Օգոստոս 18 15:30 2018

«Կանեփ-կակաչ-2018» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Բաղրամյանի բաժնի ծառայողներն օպերատիվ տվյալներն իրացնելիս, օգոստոսի 17-ին՝ ժամը 18-ին, Վանանդ գյուղից ոստիկանություն բերման են ենթարկել Աղասի Թ.-ին, որը հունիսի 6-ից ոստիկանության Թումանյանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդ. 1-ին մասի մեղադրանքով: