Հրացանը լիցքավորելիս կպել է ձգանին և վնասվածք ստացել


Հրացանը լիցքավորելիս կպել է ձգանին և վնասվածք ստացել
Օգոստոս 18 18:13 2018

Օգոստոսի 17-ին, ժամը 15-ի սահմաններում «Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժին հաղորդում ստացվեց, որ «որովայնի առաջնային պատի չթափանցող ծակած վերք, օտար մետաղական մարմին» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի:

Հիվանդանոց մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը պարզել է, որ տղամարդը իր ընկերոջ գործարանային համարով օդամղիչ հրացանը լիցքավորելու ժամանակ անզգուշաբար կպել է ձգանին և ստացել վնասվածք:


Նշանակվել են փորձաքննություններ:
Նախապատրաստվում են նյութեր: