Լերմոնտովոյում հետախուզվող է հայտնաբերվել


Լերմոնտովոյում հետախուզվող է հայտնաբերվել
Օգոստոս 18 17:39 2018

«Կանեփ-կակաչ 2018» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, ոստիկանության Մարտունու բաժնում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս օգոստոսի 17-ին՝ ժամը 8.30-ին, Լոռու մարզի Լերմոնտովո գյուղի կենտրոնական փողոցից ոստիկանության Լոռու մարզային վարչություն բերման է ենթարկվել Արթուր Խ.-ն:

Նա մայիսի 24-ից ոստիկանության Մարտունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդ. 3-րդ մասի 1.1 կետի մեղադրանքով: